ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեդիի դեպքը իրավապահներն են բացահայտել. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Վեդիում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի հիման վրա։
Դիտարկմանը, թե երեք ամիս առաջ տեղի ունեցած դեպքով քրեական գործընթաց է սկսվել միայն մամուլի արձագանքից հետո, Փաշինյանը հակադարձեց։
Նա պարզաբանեց, որ հենց իրավապահներն են բացահայտել դեպքն ու իրականացվում է քննությունը։ Ըստ նրա՝ լրագրողները տեղեկությունը ստացել և հրապարակել են հենց իրավապահ մարմիններից։
Վարչապետը նշել է, որ տեղյակ է կոնկրետ լրագրողների մասին, որոնք իրավապահ համակարգում աղբյուրներ ունեն և նրանցից աշխատանքային տվյալներ են ստանում։
Փաշինյանի խոսքով՝ այդ առնչությամբ հարուցված են քրեական գործեր, և անպատասխանատու իրավապահները կգտնվեն ու կհեռացվեն համակարգից։ Նա հավելել է նաև, որ նմանատիպ գործերով որոշ աշխատակիցներ արդեն իսկ հեռացվել են պաշտոններից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
«Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1880 թվականին և խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 20-ական թվականներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտերկրում ընտրակաշառք վերցնողները Զվարթնոցում ձերբակալվելու են. Ռուբեն Ռուբինյան
«Արտերկրում բնակվող սիրելի հայեր, եթե ձեզ այնտեղ ընտրակաշառք են առաջարկել և դուք էլ ընդունել եք, պետք է իմանաք, որ երբ գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա լեգենդար հետախույզը սովորական հեռախոսազանգ անելիս կբռնվի՞. Գևորգ Պապոյան
«Էն որ ասում են լեգենդար հետախույզ, լեգենդար հետախույզ... Գիտե՞ք էդ ամեն ինչից ճիշտը որն է՝ լեգենդը, հորինված լեգենդը, հ...