ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճաբանություն` Արթուր Խաչատրյանի և Վահագն Ալեքսանյանի միջև
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի ելույթին, որից հետո վիճաբանություն սկսվեց նրանց միջև:
Արթուր Խաչատրյանը մասնավորապես նշեց, որ 44-օրյա պատերազմի զեկույց գոյություն չունի, այն ձախողվել է. «Այդ թղթի տակ ընդամենը չորս հոգի է ստորագրել 11 հոգուց»,- ասաց Խաչատրյանը:
«Ձեզ Նիկոլ Փաշինյանը ուղղակի շանտաժի է ենթարկում։ Ասում է՝ ես չլինեմ, կլինի պատերազմ։ Այսինքն ինքը ներսում չունենալով լեգիտիմություն, հասկանալով իր գահավիժող հեղինակության և աջակցության մակարդակը, ասում է՝ ես չլինեմ, կլինի պատերազմ։ Այսինքն Ալիևը նստած ասում է՝ ինչ ուզում է լինի, եթե հանկարծ փորձեք իմ այն եղբորը, ում հետ միասին մրցանակ ենք ստացել, իրեն եթե չընտրեք՝ ես կռիվ կբերեմ։ Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն»,- ելույթը եզրափակեց Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, ինչպես Սանդուի դեպքում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով Մոսկվայի պատվերով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Հայաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լյուքսեմբուրգի վարչապետը ժամանեց Երևան
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետ Լ...