ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ է և վստահ քայլերով առաջ է շարժվում այդ ուղղությամբ։
Ֆրանսիայի նախագահի ձևակերպմամբ՝ Հայաստանը, չնայած բազմաթիվ փորձություններին, ամրապնդել է ժողովրդավարությունը և վճռականորեն ընտրել խաղաղության ու բարգավաճման ճանապարհը։ «Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա և միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Այդ առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտում, կարելի է ասել, ակնհայտ է ինձ համար այս վերջին երկու օրերի ընթացքում»,- ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ 2018 թվականի իր այցից հետո Հայաստանը մեծ ճանապարհ է անցել՝ հաղթահարելով պատերազմի հետևանքները։ «Հայաստանն անցել է պատերազմի միջով, այնուհետև հաստատել է խաղաղություն, այնուհետև՝ բարգավաճում»,- նշել է նա՝ հավելելով, որ վերջին տարիներին երկրի տնտեսությունն արձանագրել է միջինը 6 տոկոս տարեկան աճ։
Ավելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...