ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, ինչպես Սանդուի դեպքում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով Մոսկվայի պատվերով իրականացվող օտարերկրյա միջամտությունների առկայությունը։
ԶԼՄ-ների հետ հարցուպատասխանի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք իր աջակցությունը չի դիտարկվում որպես օտարերկրյա միջամտություն Հայաստանի սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ հաշվի առնելով Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին իր իսկ մտահոգությունները։
Մակրոնը նշել է, որ ստանձնում է Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, ում վստահում է արդեն 8 տարի։ Նա զուգահեռներ է անցկացրել Մայա Սանդուի հետ՝ շեշտելով, որ վերջինս նույնպես դիմակայում էր ոչ եվրոպական ընտրությանը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ինքը լիովին ստանձնում է Եվրոպան և եվրոպական որոշումները պաշտպանելու որոշումը։
Նախագահը պարզաբանել է տարբերությունը՝ ընդգծելով, որ կան միջամտություններ, որոնք ԶԼՄ-ների և կեղծ տեղեկատվության միջոցով փորձում են ապակայունացնել իրավական պետությունն ու մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը։
«Այստեղ բաց երեսով միջամտություն է, և հակառակը՝ կան միջամտություններ օտարերկրյա գործակալների կողմից՝ Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը, ես տալիս եմ իմ փաստարկները և մասնակցում եմ ժողովրդավարությանը որպես Ֆրանսիայի նախագահ, ես չեմ կեղծում, կարևոր է դա հիշել»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։
Ավելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լյուքսեմբուրգի վարչապետը ժամանեց Երևան
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետ Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում իշխանությունը զավթելու փորձ են անում. «գուբերնիա» չենք դառնալու. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է կատարվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում». 5 հարց` Սամվել Կարապետյանին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 5 հարցերի է պատասխանել. Հարց 1. Ի՞նչն է Ձեզ ոգևորում Պատասխան...
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...