Հորմուզի նեղուցում իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են էմիրաթական տանկերները
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները դատապարտել են Հորմուզի նեղուցում ADNOC պետական նավթային ընկերության տանկերի վրա Իրանի կողմից իրականացված ԱԹՍ-ների հարձակումը։
ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը X-ի իր էջում հրապարակված հայտարարությամբ խիստ դատապարտել ու վրդովմունք է արտահայտել ADNOC ընկերության տանկերի թիրախավորման կապակցությամբ։ Նշվում է, որ իրանական ահաբեկչական հարձակումն իրականացվել է երկու անօդաչու թռչող սարքերի միջոցով, երբ նավերն անցնելիս են եղել Հորմուզի նեղուցով։
«ԱՄԷ-ն ամենախիստ կերպով դատապարտում և խորին վրդովմունք է հայտնում ADNOC ընկերության տանկերի վրա իրանական ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որն իրականացվել է երկու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ՝ Հորմուզի նեղուցով անցնելու ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրա...
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...