Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի նոր խմբաքանակների վաճառքը
Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը վերահսկող մարմնի հանձնարարականով շրջանառությունից հանվել է ևս 1,1 միլիոն շիշ արտադրանք։
Հիմնվելով «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարականի վրա՝ ռուսական «Честный знак» մակնշման համակարգը կասեցրել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խոշոր խմբաքանակի իրացումը։ Սահմանափակումն առնչվում է այն ապրանքներին, որոնք արտադրվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում։ Արտադրանքի վաճառքի արգելքի հիմք են հանդիսացել ստուգումների ընթացքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումները։
Լաբորատոր փորձաքննության տվյալներով՝ առանձին խմբաքանակներում սուլֆատների, քլորիդների և հիդրոկարբոնատի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափերը։ Սա անհամապատասխանություն է առաջացրել պիտակի վրա նշված տվյալների և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների միջև։ Ռուսական կողմը պնդում է, որ նմանատիպ շեղումները կարող են սպառողներին թյուրիմացության մեջ գցել և հնարավոր վտանգ ներկայացնել առողջությանը։
Նախորդ սահմանափակումների հետ մեկտեղ՝ Ռուսաստանում վաճառքից հանված «Ջերմուկ» հանքային ջրի ընդհանուր ծավալն արդեն կազմում է շուրջ 1,4 միլիոն շիշ։ Թվային մակնշման համակարգի օպերատորների փոխանցմամբ՝ արգելափակումն ուժի մեջ է երկրի ողջ տարածքում և կգործի մինչև լրացուցիչ փորձաքննությունների ավարտը։ Արտադրանքը շուկայում կրկին կհայտնվի միայն համապատասխան թույլտվության առկայության դեպքում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը օֆլայն և օնլայն խանութներում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...
«Ուժեղներն» ավելի ուժեղ են գոռում՝ փրկեք, թուրքերն եկան․ Թորոսյան՝ նոր ձայնագրության մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի...