Մեծապատիվ մուրացկաններ․ Ծոծորակներդ կտեսնեք, բայց ժողովրդի իշխանությունը ձեր գրպանը չեք դնի․ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ նոր ձայնագրությանը։
«Այ «ուժեղնե՞ր», եթե դուք քաղաքական գործունեությունն եք մեկնարկում այսպիսի խայտառակ ընտրակաշառքներով, բա ձեր բիզնեսները ո՞նց եք արել:
Ինչպիսի կաշառատու քաղաքական ուժ եք, նույնպիսի կաշառատու բիզնեսմեն եք: Դուք չեք կարող ազնիվ ճանապարհով հարստանալ, որովհետև անազնիվ եք ձեր ողջ էությամբ: Ահա այսպես էլ` կաշառելով, խաբելով և մարդկանց ունեզրկելով հարստացել եք:
Ձեզ թվում է, թե Հայաստանն էլ ձեր հերթական կեղտոտ բիզնես խաբեբայությունն է, որ կիրագործեք ու կդառնաք պետության փայատերը:
Ծոծորակներդ կտեսնեք, բայց ժողովրդի իշխանությունը ձեր գրպանը չեք դնի: Մեծապատիվ մուրացկաններ»,- գրել է Հայկ Կոնջորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...