Կայա Կալլասն Ուկրաինայի հետ կապված հայտարարություն է արել
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտնել է, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունները ներկայում գտնվում են փակուղային վիճակում։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի դիկտատոր Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո։ Կալասի դիտարկմամբ՝ բանակցային գործընթացում այս փուլում որևէ նշանակալի տեղաշարժ չի նկատվում։
Նա շեշտել է, որ Թրամփ-Պուտին զրույցից հետո բազմաթիվ հարցեր դեռևս մնում են անպատասխան։ Մասնավորապես, եվրոպացի պաշտոնյան մտահոգություն է հայտնել Ռուսաստանի միջազգային հռետորաբանության և Արևմուտքի հետ առկա հակամարտությունների վերաբերյալ Մոսկվայի որդեգրած դիրքորոշման կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Երևանը կդառնա «Եվրոպայի բաբախող սիրտը». Ֆրանսիայի ԱԳ նախարար
Նոր դեսպանության բացումը դիվանագիտական կարևոր առաքելություն է, որը ներկայացնում է պետությունը, պաշտպանում քաղաքացիներին...
Թրամփի դիմանկարը կհայտնվի ԱՄՆ նոր անձնագրերում. ԶԼՄ
ԱՄՆ Պետդեպարտամենտն ավարտում է ամերիկյան նոր անձնագրերի մշակումը, որոնց էջերին պատկերված կլինի երկրի ղեկավար Դոնալդ Թրամ...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...