Թրամփի դիմանկարը կհայտնվի ԱՄՆ նոր անձնագրերում. ԶԼՄ
ԱՄՆ Պետդեպարտամենտն ավարտում է ամերիկյան նոր անձնագրերի մշակումը, որոնց էջերին պատկերված կլինի երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի դիմանկարը։
Ամերիկյան անձնագրերի վերաձևավորումը հանդիսանում է ԱՄՆ անկախության 250-ամյակի տոնակատարությունների բաղկացուցիչ մասը։ Զուգահեռաբար, երկրի Ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել Թրամփի պատկերով մեկ դոլարանոց մետաղադրամներ և մեծաչափ հուշանվերային ոսկե մետաղադրամ։ Միևնույն ժամանակ, Ազգային պարկերի ծառայությունն արդեն տեղադրել է նախագահի լուսանկարը պարկերի անցագրերի վրա։
Նոր դիզայնի նախնական տարբերակների համաձայն՝ փաստաթղթի կազմի ներքին հատվածում զետեղվելու է Դոնալդ Թրամփի մռայլ դիմանկարը, որը վերցված է նրա երկրորդ երդմնակալության արարողության լուսանկարից, ինչպես նաև նրա ոսկեգույն ստորագրությունը։
«Ավելի ավանդական հայրենասիրական պատկերը՝ Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիրը» կտավից մի հատված, զետեղված է հետնամասի կազմին», — հայտնում է պորտալը։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...