Դպրոցներում ՆԶՊ դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»
Հայաստանի կրթական համակարգում նախատեսվում են բովանդակային փոփոխություններ, որոնք վերաբերում են մի շարք առարկայական բնագավառների։ Ներկայումս հանրակրթության պետական չափորոշիչը լիարժեք կիրառվում է Տավուշի մարզում և հանրապետության բոլոր դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը:
Նոր նախագծով առաջարկվում է վերանայել «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը։ Մասնավորապես, «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) դասընթացի վերլուծությունը ցույց է տվել, որ այն շեշտը դնում է հիմնականում ռազմամարզական պատրաստության վրա՝ բավարար չափով չանդրադառնալով արտակարգ իրավիճակներում, տեղեկատվական և կոլեկտիվ անվտանգության հարցերում սովորողների հմտություններին։
Այս նպատակով նախատեսվում է 8-րդ դասարանում դասավանդվող ՆԶՊ-ն փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով, որը կներդրվի սկսած 5-րդ դասարանից։ Սա հնարավորություն կտա փուլային տարբերակով ձևավորել գիտելիքներ բնական, տեխնածին, համաճարակային և ռազմական իրավիճակներին արձագանքելու վերաբերյալ։ Առարկայի գործնական մասը կխորացվի ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների միջոցով։
Ծրագրերի կիրառման ընթացքում վեր են հանվել նաև այլ խնդիրներ, ինչպիսիք են թեմաների ժամանակագրական անհամապատասխանությունները տարբեր առարկաների միջև, նյութերի կրկնությունները և ուսումնական բեռնվածության անհամաչափությունը։ Նշվում է, որ որոշ դեպքերում սա խոչընդոտում է առանցքային կարողությունների ձևավորմանը, իսկ միջառարկայական կապերն ու ժամանակակից անվտանգության մարտահրավերները բավարար չափով ներառված չեն։
Բացի այդ, 2026–2027 ուսումնական տարվանից նախատեսվում է «Առողջ ապրելակերպ» բաղադրիչը, որը նախկինում պարտադիր խմբակ էր, դարձնել պարտադիր առարկա։ Դրա նպատակն է սովորողների մոտ ձևավորել առողջությանը վերաբերող արժեքներ, գիտելիքներ և համապատասխան վարքագծային հմտություններ։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...