ԱՄՆ-ն նպաստեց՝ նավթի միջազգային գների կտրուկ բարձրացմանը․ Իրանի ԱԳՆ
Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ԱՄՆ վարչակազմի կողմից կիրառվող շրջափակման քաղաքականությանը՝ այն համարելով անարդյունավետ: Խորհրդարանի խոսնակը նշել է, որ չնայած սահմանված սահմանափակումներին, երկրի էներգետիկ ենթակառուցվածքները շարունակում են բնականոն գործունեությունը։ Նա մասնավորապես շեշտել է, որ վերջին օրերին որևէ արտակարգ պատահար կամ հորատանցքերի աշխատանքի ընդհատում չի գրանցվել:
Ղալիբաֆի խոսքով՝ Վաշինգտոնը հիմնվում է սխալ խորհրդատվության վրա, ինչը բացասաբար է անդրադառնում համաշխարհային շուկայի վրա։ Ըստ իրանցի պաշտոնյայի՝ «շրջափակման տեսության» կողմնակիցների գործողությունները նպաստել են նավթի միջազգային գների կտրուկ բարձրացմանը՝ հասցնելով դրանք մեկ բարելի դիմաց 120 դոլարի շեմին: Նա կանխատեսել է, որ նմանատիպ մոտեցումների շարունակման դեպքում հումքի արժեքը կարող է հասնել նույնիսկ 140 դոլարի:
Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարը քննադատել է նաև ամերիկյան վարչակազմի մտածելակերպը՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ թե բուն տեսությունների, այլ իրականությունից կտրված լինելու մեջ է: Նա պատրաստակամություն է հայտնել ապահովել իրավիճակի թափանցիկությունը՝ առաջարկելով նույնիսկ ուղիղ հեռարձակումներ իրականացնել օբյեկտներից՝ ապացուցելու համար շրջափակման անարդյունավետությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...