ԱՀԾ-ն կստանա հեռախոսազրույցների վերահսկման ինքնուրույն իրավասություն
Խորհրդարանական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ փոփոխությունները հիմնված են կառույցի առաջին տարիների փորձի վրա և նպատակ ունեն բարձրացնել գործունեության արդյունավետությունը։
Ըստ Գրիգորյանի՝ 2022-ին ընդունված օրենքի և 2023-ին հիմնադրված ծառայության գործնական կիրառությունը ցույց է տվել որոշ կարգավորումների կատարելագործման կարիք։ Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են ծառայողների նշանակման ու տեղափոխման հիմքերը՝ դրանք համադրելով հանրային ծառայության ոլորտի օրենսդրության հետ։ Սահմանվում է նաև հայրության արձակուրդի հնարավորություն և հստակեցվում է զենքի ու հատուկ միջոցների կրման ու պահպանման կարգը։
Նախագծով վերանայվում են կադրերի ռեզերվի ձևավորման կարգը, ընդլայնվում են խրախուսանքի տեսակները և հնարավորություն է տրվում վաղաժամկետ հանել կարգապահական տույժերը։ Սահմանվում է, որ ծառայության պետի և տեղակալների պաշտոնները կարող են զբաղեցնել բացառապես ՀՀ քաղաքացիները։ Նախատեսվում են նաև մասնագիտական վերապատրաստման մեխանիզմներ, այդ թվում՝ պետական միջոցներով ուսուցումից հետո վաղաժամկետ հեռանալու դեպքում փոխհատուցման պահանջ։
Կարևոր փոփոխություններից է զինվորական կոչումների համակարգից դասային աստիճանների անցումը և սոցիալական երաշխիքների հստակեցումը, ներառյալ՝ բնակելի տարածքի անվտանգությունը, գույքային վնասների փոխհատուցումը և երկարամյա ծառայության միանվագ նպաստը։ Բացի այդ, 2028 թվականի հունվարի 1-ից ծառայությանը կվերապահվի հեռախոսային հաղորդակցության վերահսկման միջոցառումներն ինքնուրույն իրականացնելու իրավունք։
Քրիստինե Գրիգորյանն առաջարկել է փաթեթը քննարկել 24-ժամյա ռեժիմով։ Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...