Կլինի շրջափակում. Թրամփի նոր որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է իր խորհրդականներին նախապատրաստական աշխատանքներ տանել Իրանի երկարատև շրջափակման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, Թրամփը խորհրդականներին հանձնարարել է նախապատրաստվել Իրանի տևական շրջափակմանը։ Հրապարակման համաձայն՝ նա մտադիր է շարունակել ճնշումները Իրանի տնտեսական համակարգի և նավթի արտահանման ոլորտի վրա՝ սահմանափակելով նավերի մուտքն ու ելքը իրանական նավահանգիստներից։
Պաշտոնյաները պարզաբանել են, որ Միացյալ Նահանգների առաջնորդը շրջափակման պահպանումն ավելի նվազ ռիսկային է համարում, քան ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը։
ԱՄՆ մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին թերթի հետ զրույցում նշել է, որ շրջափակումը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս «առավելագույն ազդեցություն ունենալ» Իրանի ղեկավարության վրա։ Նա հավելել է, որ Սպիտակ տան ղեկավարի որոշումը կլինի այնպիսին, որը կապահովի ԱՄՆ ազգային անվտանգությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...