ԱՄՆ-ն Իրանին հզոր հարվածներ հասցնելու պլան է մշակել
Axios պորտալը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, տեղեկացնում է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մշակել է իրանական թիրախների, այդ թվում՝ ենթակառուցվածքների ուղղությամբ «կարճատև և հզոր» հարվածների շարք իրականացնելու նախագիծ։ Այս քայլի նպատակը միջուկային գործարքի շուրջ ընթացող բանակցություններում առկա փակուղային վիճակի հաղթահարումն է։
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պատրաստել է Իրանին հարվածների շարք հասցնելու պլանը՝ հուսալով հաղթահարել բանակցային գործընթացի լճացումը։
Ըստ հրապարակման՝ ենթակառուցվածքային օբյեկտներին հավանական հարվածներ հասցնելուց հետո Միացյալ Նահանգները մտադիր է ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա։ Դրա նպատակն է ստիպել պաշտոնական Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ցուցաբերել առավել մեծ ճկունություն։
Միևնույն ժամանակ, Axios-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա պահին շրջափակման շարունակումը համարում է ճնշման գլխավոր գործիք։ Այդուհանդերձ, նախագահը պատրաստ է դիտարկել ռազմական ուժի կիրառման տարբերակը, եթե իրանական կողմը զիջումների չգնա։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Նրանք չեն հաղթում. Զելենսկի
Ռուսաստանը չի գտնվում ուժեղ դիրքերում. նրանք չեն հաղթում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին«Մենք...