Կանդազի ու Պուտինի մասին․ Դանիել Իոաննիսյանը գրառում ունի
Կանդազի ու Պուտինի մասին։ Նման գրառմամբ է հանդես եկել, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Կանդազ մականունով հայտնի պահեստազորի գնդապետ Արթուր Ավանեսյանը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, պարզվում է՝ յուր քաղաքական ուժը դիտարկում էր որպես աշխատանքի վայր, որտեղից, ըստ ձայնագրության, վարձատրվում է։
Ակամայից հիշեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որով նա խնդրում էր, որ Փաշինյանը թույլ տա, որ ռուսամետները մասնակցեն «քաղաքական աշխատանքներին»։
Ի՞նչ ասեմ, «քաղաքական աշխատանք», տակ «քաղաքական աշխատանք», իրենց գործն է... Եթե, իհարկե, այդ աշխատավարձը տրվում է կուսակցության բյուջեից, այդ գումարը կուսակցություն է մտել օրինական կերպով ու այդ աշխատավարձի համար վճարվում են բոլոր հարկերը»,- գրել է Դանիել Իոաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոն...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենին ազգային տոնի՝ Թագ...
Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետո...