Շարա Բուլետի անձնական մարզիչը՝ Արման Ծառուկյանի մասին
Gor MMA մարզադահլիճի հիմնադիր և հայտնի մարտիկ Շարա Բուլետի անձնական մարզիչ Գոռ Ազիզյանը Чемпионат-ին տված հարցազրույցում մասնագիտական խորհուրդ է տվել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին։
«Եթե ուզում ես դառնալ UFC-ի չեմպիոն, ապա ուշադրության նման ցրվածությունը, երբ շեղվում ես գրեփլինգի և ըմբշամարտի գոտեմարտերի վրա, միայն խանգարելու է: Նման կերպ շարունակելով՝ Արմանը չի հաղթի ո՛չ Թոփուրիային, ո՛չ էլ Մախաչևին: Կարծում եմ՝ դա նրան միայն հեռացնում է բուն նպատակից»,- նշել է Ազիզյանը Чемпионат-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 29-ամյա Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ MMA-ում գրանցել է 23 հաղթանակ (որից 15-ը՝ ժամկետից շուտ) և կրել 3 պարտություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։ «Եվրոպայի...
Դավիթ Չալոյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակ...
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. հայ ըմբիշները շարունակում են պայքարը
Ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են պայքարը մեդալների համար։ Քառոր...
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։ Ի...