ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
Մոսկվայում ապրիլի 27-ի համար գրանցվել է ռեկորդային քանակությամբ ձյուն, ինչի հետևանքով կան տուժածներ, վնասված գույք և հոսանքազրկված բնակավայրեր։
Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը սոցիալական ցանցերում հրապարակում են ձյան ծածկույթի լուսանկարներ՝ նշելով փողոց դուրս գալու մտավախության մասին։ Քաղաքային իշխանությունները հորդորում են ցուցաբերել առավելագույն զգուշություն, քանի որ արդեն արձանագրվել են տխուր պատահարներ։ Ծառեր են ընկել, ինչի հետևանքով տուժել են մեծահասակներ և անչափահասներ, ինչպես նաև ջախջախվել են մեքենաներ։ Մերձմոսկվայում հաղորդալարերի վնասվելու պատճառով մոտ 50 բնակավայր զրկվել է էլեկտրաէներգիայից։
Օդերևութաբանական տվյալներով՝ այս փորձությունը կտևի առնվազն մինչև վաղը առավոտ։ Տարածաշրջանում եղանակը գերազանցել է 55 տարվա վաղեմության ռեկորդը։ 1971 թվականին երկու օրում տեղացել էր 19 մմ տեղումներ՝ ձևավորելով մինչև յոթ սանտիմետր ձյան շերտ։ «Խիմկիում սյունը ընկել է արտասահմանյան մեքենայի վրա», - հայտնում է աղբյուրը։
«ՍտարՀիթ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ դրսում տիրում է ուժեղ քամի, իսկ ձյունը վայրկենական սառցակալում է դեմքին։ Մայիսյան տոներին ընդառաջ նման անակնկալի ոչ ոք չէր սպասում, և այժմ քաղաքում սահմանված է վտանգի նարնջագույն մակարդակ։
«Օդերևութաբանների խոսքով՝ ձյունառատ տեղումները մայրաքաղաքում կտևեն մինչև երեքշաբթի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ օրվա ընթացքում քաղաքում հնարավոր է մերկասառույց և մրրկահողմ։ Գոլովինսկի շրջանի բնակիչների խոսքով՝ գիշերը Օնեժսկայա փողոցում ծառն ընկել է կայանված ավտոմեքենաների վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի...
Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
Կեսգիշերն անց shamshyan.com-ը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբու...
Կրակոց` Էկոնոմիկայի նախարարությունում. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահ...
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 19։15-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդան...