ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես մանկապիղծ չեմ․ Թրամփի կոշտ քննադատությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերության «60 minutes» հաղորդման ժամանակ մեկնաբանություններ է արել հյուրանոցներից մեկում հրաձգություն իրականացրած անձի «մանիֆեստի» վերաբերյալ։ Երկրի առաջնորդը կտրականապես ժխտել է փաստաթղթում տեղ գտած ծանր մեղադրանքները՝ նշելով, որ դրանք անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։
«Ես մանկապիղծ չեմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Հարցազրույցի ընթացքում քննարկվել են հանցագործի դրդապատճառները, ով իր գրավոր տեքստում թիրախավորել էր վարչակազմի պաշտոնյաներին։ Հրաձիգն իր արարքը պատճառաբանել էր բարձրաստիճան անձանց հասցեին արված դավաճանության և սեռական բնույթի հանցագործությունների մեղադրանքներով։ Անդրադառնալով այս մեջբերումներին՝ Թրամփը շեշտել է, որ այդ ձևակերպումներն իր հետ որևէ կապ չունեն։
Նախագահը քննադատել է լրատվամիջոցի կողմից նման թեմաների քննարկումը՝ ընդգծելով, որ մանիֆեստի հեղինակը հոգեկան խնդիրներ ունի։ Նա փաստել է, որ իրեն պարբերաբար վերագրում են արարքներ, որոնց հետ ինքն առնչություն չունի, և նման հրապարակումները որակել է որպես իր դեմ ուղղված մանիպուլյացիայի փորձեր։
Միջադեպի վերաբերյալ քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Իրավապահները հետազոտում են հրաձիգի թողած գրությունները՝ հարձակման բոլոր մանրամասներն ու հնարավոր այլ թիրախները պարզելու նպատակով։ Սպիտակ տունը հարցազրույցից բացի այլ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք Թրամփի ևս մեկ հայտարարություն կասկածյալի վերաբերյալ «Նա հիվանդ մարդ է. ատում է քրիստոնյաներին»։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոն...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...
Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետո...