Նա հիվանդ մարդ է. ատում է քրիստոնյաներին. Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ կրակ բացած անձն ունեցել է հստակ հակաքրիստոնեական տրամադրություններ։
Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ «հրաձիգի սրտում երկար ժամանակ շատ ատելություն է եղել», ինչը կապված է եղել կրոնի հետ։ Ըստ նրա՝ դա եղել է ընդգծված հակաքրիստոնեական տրամադրվածություն։ Թրամփի փոխանցմամբ՝ չարագործի վարքագծից նրա հարազատները նախկինում բողոքել էին իրավապահներին։
Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիկի հաղորդմամբ՝ հարձակումից առաջ տղամարդը գրել է «մանիֆեստ»։ Այնտեղ նա որպես թիրախ է նշել ամերիկացի պաշտոնյաներին և ակտիվորեն դեմ է արտահայտվել Թրամփի քաղաքականությանը։ Նախագահը հրաձիգին անվանել է «հիվանդ մարդ»։
«Այդ մարդը հիվանդ մարդ է. երբ կարդում ես նրա «մանիֆեստը», պարզ է դառնում, որ նա ատում է քրիստոնյաներին, դա հաստատ է։ Նա ատում է քրիստոնյաներին։ Դա ատելություն է», — շեշտել է Թրամփը։
Կոլումբիայի շրջանի ԱՄՆ դատախազ Ժանին Փիրոն հայտնել է, որ չարագործին մեղադրանք է առաջադրվել զենքի կիրառմամբ դաշնային սպայի վրա հարձակման մեկ դրվագով և հրազենի օգտագործման երկու հոդվածով։
Գիշերը Վաշինգտոնի Hilton հյուրանոցում, որտեղ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ընթանում էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելությունը, կրակ էր բացել Կալիֆոռնիայից 31-ամյա Քոուլ Ալենը։ Նա շուտով ձերբակալվել է և դատարանի առաջ կկանգնի ապրիլի 27-ին։