Ռուսաստանի հետ քննարկումներ կունենանք՝ Իսրայելի և ԱՄՆ-ի վերաբերյալ․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այցի հիմնական օրակարգում ներառված են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերություններում առկա լարվածությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Իրանական դիվանագիտության ղեկավարն իր տելեգրամյան ալիքում նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան ավանդաբար սերտ խորհրդակցություններ են անցկացնում տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ երկկողմ հանդիպումների գրաֆիկում որոշակի դադար էր առաջացել, և այս այցը հնարավորություն կտա վերականգնելու անհրաժեշտ փոխգործակցությունն ու համակարգելու գործողությունները։
«Այս հնարավորությունը մենք օգտագործում ենք պատերազմի հետ կապված իրավիճակի զարգացումը քննարկելու համար, կքննարկենք ներկա իրավիճակը»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Սանկտպետերբուրգյան այցի շրջանակում նախատեսված է Արաղչիի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բացի այդ, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ իրանցի նախարարն ակնկալում է հանդիպում ունենալ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ռազմավարական նշանակության հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոն...
Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...