Քաղաքականություն

Հրապարակել է Թրամփի դեմ մահափորձ կատարած անձի նամակը

Ofelya
Հրապարակել է Թրամփի դեմ մահափորձ կատարած անձի նամակը

Լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Վաշինգտոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հարձակում իրականացրած Ալենի «մանիֆեստը»։  The New York Post-ը հրապարակել է հարձակումն իրականացրած անձի կողմից նախապես կազմված փաստաթղթի ամբողջական տեքստը։


 

Ըստ հրապարակված նյութի՝ նա նախապես թիրախավորել է վարչակազմի պաշտոնյաներին՝ բացառությամբ մեկ հոգու։ Փաստաթղթում հստակեցված է եղել առաջնահերթությունը՝ բարձրաստիճան օղակներից մինչև ստորին դասի պաշտոնյաներ, իսկ Գաղտնի ծառայության գործակալներին հարձակվողը ծրագրել էր վնասազերծել միայն խիստ անհրաժեշտության պարագայում։



«Մանիֆեստի » հեղինակը մանրամասն ներկայացրել է հյուրանոցում նկատված անվտանգության համակարգի թերությունները։ Նա տարակուսանք է հայտնել հսկողության ցածր մակարդակի վերաբերյալ՝ փաստելով, որ կարողացել է անարգել ներս տանել մի քանի միավոր զենք։ Ըստ նրա ձևակերպման՝ քանի որ անվտանգության աշխատակիցները կենտրոնացած են եղել միայն հյուրերի ժամանման և շենքից դուրս գտնվող ցուցարարների վրա, նախապես սենյակ ամրագրած անձին հաջողվել է խուսափել ստուգումներից։



«Վարչակազմի բոլոր պաշտոնյաները (բացառությամբ պարոն Պատելի). նրանք թիրախներ են։  Գաղտնի ծառայության աշխատակիցներըկարող են թիրախ դառնալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, և հնարավորության դեպքում կվնասազերծվեն ոչ մահացու եղանակով: Հուսով եմ, որ նրանք կրում են զրահաբաճկոններ, քանի որ մարմնի կենտրոնում որսորդական հրացանով կրակելը կրիտիկական վնաս է հասցնում նրանց, ովքեր պաշտպանված չեն։


Ես ակնկալում էի տեսնել անվտանգության տեսախցիկներ ամեն քայլափոխի, գաղտնալսումներ սենյակներում, զինված գործակալներ յուրաքանչյուր երեք մետրը մեկ և անթիվ մետաղական դետեկտորներ:



Ի վերջո, ոչինչ (ով գիտի, գուցե նրանք կատակում են).



Առաջին բանը, որ ես նկատեցի Հյուրանոց մտնելիս, օդում կախված ամբարտավանությունն էր: Ես գալիս եմ մի քանի միավոր զենքով, և ներկաներից ոչ մեկը չի էլ մտածում, որ ես կարող եմ վտանգ ներկայացնել։  Պահակախումբը կենտրոնացած է դրսում. հետևում են ցուցարարներին և ժամանող հյուրերին: Ըստ երևույթին, ոչ մեկի մտքով չի անցել, թե ինչ կարող է պատահել։

 


Անկեղծորեն հույս ունեմ, որ այն ժամանակ, երբ երկիրը կրկին իսկապես պրոֆեսիոնալ ղեկավարություն ունենա, իրավիճակը կշտկվի։ Եթե ես լինեի իրանական գործակալ, այլ ոչ թե ԱՄՆ քաղաքացի, ես կարող էի այստեղ քաշել նույնիսկ Ma Deuce-ը (Browning m2 տրամաչափի գնդացիր): Դա պարզապես խենթություն է:



Զզվում եմ ես, ուզում եմ լաց լինել, ես կատաղություն եմ զգում ՝ մտածելով, թե ինչ է արել այս վարչակազմը»,  ասվում է հրապարակված տեքստում։



Նա նաև կարծիք է հայտնել, որ նման անփութության պայմաններում նույնիսկ օտարերկրյա գործակալները կարող էին տարածք ներկրել ավելի լուրջ սպառազինություն։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250