Քաղաքականություն

Սաղ սուտ է, այն որ մենք կգանք ձեր վարկերը կջրենք․ Մարուքյանը՝ քաղաքական ուժերի մասին

Ofelya
Սաղ սուտ է, այն որ մենք կգանք ձեր վարկերը կջրենք․ Մարուքյանը՝ քաղաքական ուժերի մասին

Եթե դուք տեսնեք, թե գաղտնի ծառայությունն ինչպես է դուրս բերում փոխնախագահին, նախագահին, կհասկանաք, թե կայացած ինստիտուտներով պետությունը ինչպիսին է լինում։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպին։


«Ես այսօր պլանավորել էի խոսել ընտրությունների մասին, արդեն հայտնի է, որ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Ինչի՞ մասին է խոսում այս մեծ քանակը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ինստիտուտները այդպես էլ կայացած չեն, քաղաքական համակարգը կայացած չէ, քաղաքական ուժերը սնկի պես ծնվում են այսպես անձրևից հետո և առաջ, բայց մեր մոտ ընտրություններից առաջ կամ հետո, հիմնականում ընտրություններից առաջ։ Երբ կա 19 քաղաքական ուժ, մարդկանց մոտ հարց է առաջանում ինչպես քվեարկել, սա ամենակարևոր հուզող հարցերից մեկն է։ Ընտրողների 30-ից 40%-ը չի որոշել, թե ում ընտրի, այսինքն շատ հետաքրքիր բան է, և կայացած ժողովրդավարություններում չի կարող նման բան լինել, որ օրինակ 19 ուժ


Ո՞նց կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցեն, գան ընտրություններին մասնակցեն։ Քաղաքական ճանապարհ չկա, հետագիծ չկա, փորձ չկա, խելք չկա։ Եթե շարունակենք ընտրություններին քվեարկել մի շաբաթ առաջ գրանցված ուժերին, այս երկիրը այդպես էլ չի խաղաղվելու։


Եվ այդ ընտրություններում կա նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Մենք ասել ենք, որ սպառողական բնույթի ծրագիր չենք ներկայացնելու, սպառողական բնույթի ծրագիրը ո՞րն է, այն որ սաղ սուտ է, այն որ մենք կգանք ձեր վարկերը կջրենք, դեղ է ձեզ պետք, անվճար բոլոր դեղերը կստանաք։ Մենք այդ ձևի քարոզարշավ չենք անելու։ Մենք իսկական քաղաքական ուժ ենք, մենք օրենքներ ենք կարողանում գրել, մենք կարողանում ենք միջազգային հարթակներում պաշտպանել Հայաստանի շահերը, մենք գիտենք բանակցային գործընթացը որ փուլում է կանգնած, մենք գիտենք ինչ կարելի է անել, որ պատերազմ չլինի։ Մնացածները չգիտեն այդ մասին ոչինչ։


Այս ֆոնի վրա նայում ենք ԱՄՆ–ի կայացված ինստիտուտներին, տեսեք՝ այդ ինստիտուտները ոնց են կայացել, փորձ են հավաքել։ ԱՄՆ–ում չեն գնա 25 տարեկան նախագահ ընտրեն։ Այդ ժողովուրդը փորձի վրա են իրանք զարգացրել, այսինքն գտնում են մարդ, որը ունի փորձ, ասում են՝ արի դու էստեղ ծառայի, կամ էդ մարդն է գալիս, ասում է՝ պատրաստ եմ ծառայել, իրեն ընտրում են, որ ինքն էստեղ ծառայի։


Հետ գալով մեզ՝ մենք չենք անելու սպառողական քարոզարշավ, մենք խոսելու ենք երկրի անվտանգությունից, սահմանազատումից, մեր քարտեզը ամրացնելուց։ Մենք խոսելու ենք այն խնդիրներից, որոնցից որ մենք հասկանում ենք և շատ-շատերը չեն հասկանում, այդ խնդիրների լուծումները մենք գիտենք։ Մենք ձեզ այդ առաջարկներն անելու ենք եթերներով, շրջելու ենք Հանրապետության տարածքով, զրույցի ենք բռնվելու ձեզ հետ, որտեղ որ հնարավոր եղավ, բայց հիմնականում իմացեք, դուք մեզ կարող եք գտնել և մեր ծրագրին ծանոթանալ եթերներով, և պետք է այդ 19 ուժերի մեջից դուք կողմնորոշվեք՝ ում եք ընտրում։


Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս հունիսի յոթին գնալ ընտրեք մեզ, մեր թիմին, մենք պրոֆեսիոնալ թիմ ենք կազմել, ովքեր կարող են լինել օրենք գրող պատգամավորներ, քաղաքականություն մշակող պատգամավորներ»,– ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250