Նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․
«Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է։
«Չկա Հայաստան առանց Փաշինյան»... Լո՞ւրջ։
Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները՝ Ստալինից մինչև Հյուսիսային Կորեա։ Երբ պետությունը նույնացվում է մեկ մարդու հետ, դա նշանակում է միայն մեկ բան՝ դուք, որպես քաղաքացի, այլևս գոյություն չունեք։
Ինչու՞ սրան չպետք է տալ և ոչ մի քվե.
- Սա վիրավորանք է ցանկացածի ինտելեկտին. Ձեզ փորձում են համոզել, որ մեր ազգը, հազարամյա պատմությունն ու մեր պետականությունը կախված են մեկ անհատի քմահաճույքից։
- Սա ազատության վերջն է. Ժողովրդավարությունը նշանակում է իշխանության փոփոխություն։ Իսկ այս լոզունգը բացահայտ հայտարարում է՝ «Ես մնալու եմ հավերժ, որովհետև առանց ինձ դուք ոչինչ եք»։
- Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը։ Մեզ առաջարկում են ոչ թե երկիր, այլ «աղանդ», որտեղ քննադատությունը դավաճանություն է, իսկ կույր հնազանդությունը՝ խրախուսանք։
Եթե այսօր թույլ տաք, որ ձեր ուղեղները լվանան «անփոխարինելիության» այս թույնով, վաղը սթափվելու եք մի երկրում, որտեղ ձեր ձայնը, ձեր երազանքներն ու ձեր իրավունքները ոչինչ չարժեն առաջնորդի լուսանկարի համեմատ։
Մերժե՛ք անձի պաշտամունքը։ Մերժե՛ք բռնապետության սիմվոլները»,- գրել է Քրիստինե Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...

