Հասարակություն

Մելանյա Թրամփը մեղուներ է պահում Սպիտակ տանը

Մելանյա Թրամփը մեղուներ է պահում Սպիտակ տանը
Սպիտակ տունն ապրիլի 24-ին հայտարարել է մեղրի արտադրության և մեղվաբուծության ծրագրի ընդլայնման մասին, որի շրջանակում Մելանիա Թրամփը մասնակցել է նոր փեթակի տեղադրմանը։ ԱՄՆ նախագահի նստավայրի Հարավային…

Սպիտակ տունն ապրիլի 24-ին հայտարարել է մեղրի արտադրության և մեղվաբուծության ծրագրի ընդլայնման մասին, որի շրջանակում Մելանիա Թրամփը մասնակցել է նոր փեթակի տեղադրմանը։


ԱՄՆ նախագահի նստավայրի Հարավային մարգագետնում տեղադրվել է Սպիտակ տան տեսքով նոր գործող փեթակ, ինչի արդյունքում մեղվաընտանիքների քանակը հասել է չորսի։ Այս մեղուները փոշոտելու են Ազգային ծառուղու բուսականությունը, հարակից ծաղկանոցն ու բանջարանոցը։ Նախատեսվում է, որ մեղրի արտադրությունը կավելանա ևս 13,5 կգ-ով, այն դեպքում, երբ բարենպաստ տարում այն կարող է անցնել 100 կգ-ը։ Ստացված արտադրանքը կիրառվում է հենց Սպիտակ տանը, ինչպես նաև որպես նվիրատվություն տրվում սննդի տեղական ձեռնարկություններին։


«Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հայտնում է, որ փեթակի տեղադրումն իրականացվել է մեղվաբուծության սիրահարներ Կառլոս III թագավորի և Կամիլա թագուհու սպասվող պետական այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ տեղի ունեցած հրաձգության պատճառով այցի ծրագրում հնարավոր են զգալի փոփոխություններ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց է կառուցվելու․ Փաշինյանը մասնակցել է հիմնարկեքի արարողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250