«Խոզերի ճղճղոց» մրցույթում Կալլասն անպայման կհաղթեր. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ Եվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կարող էր հաղթել Էստոնիայում անցկացվող «խոզերի ճղճղոցի» առաջնությունում իր արտահայտությունների պատճառով։
ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան KP.RU-ի հետ զրույցում անդրադարձել է Կայա Կալասի գործունեությանը՝ նշելով, որ վերջինիս հայտարարություններն իսկապես «խոզային» են։ Դիվանագետի խոսքով՝ ԵՄ երկրներում նմանատիպ զվարճանքները կանոնավոր բնույթ են կրում, և եթե Էստոնիայում միացնեին Կալասի ելույթների ձայնագրությունները, նա կհաղթեր այդ մրցույթում։
Բացի այդ, Զախարովան հարցադրում էր ուղղել Գերմանիայի իշխանություններին՝ կապված ՌԴ պաշտպանության նախարարության այն հրապարակման հետ, որտեղ նշված էին Ուկրաինայի համար ԱԹՍ-ներ արտադրող եվրոպական գործարանների հասցեները։ Ըստ դիվանագետի՝ Բեռլինը մտահոգվել է, երբ ռուսական կողմը բացահայտել է Կիևին զինող կոնկրետ ընկերությունները։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև տգետ էր անվանել Վլադիմիր Զելենսկուն՝ Ռուսաստանի կողմից հարևաններին վերահսկելու և դաշնակիցներին հակամարտության մեջ ներքաշելու մասին պնդումների համար։ Զախարովան շեշտել է, որ Մոսկվան տևական ժամանակ կոչ է արել Եվրոպային ու ՆԱՏՕ-ին ստեղծել ընդհանուր անվտանգության համակարգ, այլ ոչ թե առաջ տանել սեփական պայմանները։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...