Մնացել է մոտ երեք օր. Թրամփի հերթական սպառնալիքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքների պայթյունին մնացել է մոտ երեք օր։
ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ Իրանի հետ պատերազմը շատ արագ կավարտվի և կպսակվի մեծ հաղթանակով։ Նա նշել է, որ Իրանի ղեկավարությունը տարօրինակ է, և երբեմն պարզ չէ, թե ում հետ գործ ունես։ Ըստ Թրամփի՝ եթե իրանցիները ցանկություն ունեն, կարող են կապ հաստատել և հեռախոսով բանակցություններ վարել։
Նախագահն ընդգծել է, որ Իրանին չպետք է թույլ տալ միջուկային զենք ունենալ՝ հավելելով, որ իրենց քայլերը պետք է արվեին դեռ վերջին 47 տարվա ընթացքում։ Թրամփի խոսքով՝ բոլոր հաղթաթղթերն իրենց ձեռքում են, իսկ Իրանը ոչ մի խաղաքարտ չունի։ Նա նկատել է, որ Իրանի հարցով փոխգործակցության մեջ գտնվող որոշ անձինք ողջամիտ են, սակայն մյուսները՝ ոչ։
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ստիպված չեն լինի ռազմական ուժ կիրառել իրանական վարչակարգի «մնացորդների» դեմ։ Նա նաև նշել է, որ բանակցությունների մաս է կազմում իրանցիներից միջուկային փոշին վերցնելը։ Ըստ Թրամփի՝ Իրանի նկատմամբ ձեռնարկվող միջոցներով իրենք ծառայում են ամբողջ աշխարհին։