Հայ ծանրորդն անդրադարձել է իր հաղթանակին և նվաճած ոսկե մեդալին
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 110 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Գարիկ Կարապետյանը մեկնաբանել է իր հաղթանակը։ Հայ ծանրորդն անդրադարձել է մեդալի կարևորությանը, մրցակցությանն ու իր գլխավոր մարզական նպատակին:
«Ամեն մի մեդալ ինձ համար մեծ կարևորություն ունի՝ սկսած Հայաստանի առաջնությունից մինչև աշխարհի առաջնություն։ Այս մեդալները շատ մեծ նշանակություն ունեն մեզ համար, քանի որ այս ծանր շրջանում կարողանում ենք մեր դրոշը բարձրացնել և ուրախություն պարգևել հայ ազգին, մեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Պոկում վարժությունից հետո, իմանալով բուլղարացի և ռումինացի մարզիկների ուժերը, սպասում էի հաղթանակին, քանի որ գիտեի, որ նրանք հրում վարժությունում թույլ են: Գլխավոր նպատակս միշտ եղել է ու կմնա Օլիմպիական խաղերը։ Ամենավառ տպավորությունը հաղթանակներից ստացել եմ Հայաստանում` 2023 թվականին։ Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձա տանը, և կարիերայիս ամենամեծ տպավորություններն ապրել եմ հենց այդ ժամանակ։ Այսօր այդ զգացողություններս եռապատկվեցին», – նշել է Եվրոպայի արդեն եռակի չեմպիոնը։
Հիշեցնենք, որ Կարապետյանը պոկում վարժությունում սահմանել էր Եվրոպայի նոր ռեկորդ (189 կգ), իսկ հրումում գլխավերևում պահել էր 226 կգ ծանրաձողը՝ երկամարտի 415 կգ արդյունքով նվաճելով ոսկե մեդալ:
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։ «Եվրոպայի...
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. հայ ըմբիշները շարունակում են պայքարը
Ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են պայքարը մեդալների համար։ Քառոր...
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։ Ի...
Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին
Վազգեն Թևանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին։ Բրոնզե գոտեմարտու...