Ալիևը նշել է՝ որ դեպքում կարելի է խաղաղության հասնել․ Ադրբեջանի նախագահը՝ Հայաստանի մասին
Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղությանը կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ձեռնարկում ենք քայլեր՝ խաղաղությունը ամրապնդելու և այն գործնականում իրականացնելու համար: Մեր երկու հասարակություններն արդեն զգում են խաղաղության իրական օգուտները՝ տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում։ Ադրբեջանն իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքների, ինչպես նաև երրորդ երկրներից ցորենի և այլ ապրանքների արտահանումը դեպի Հայաստան։ Երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման միջոցառումները կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պարբերական հանդիպումները, պետական մակարդակով նախաձեռնություններին զուգահեռ, դրական ներդրում են ունենում այս գործընթացում»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...