ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ամենախոշոր հարձակումներից մեկն է իրականացրել․ Զելենսկի
Ուկրաինայի վրա ռուսների գիշերային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, ավելի քան 30-ը տուժել են։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ներկայումս Դնեպրի հիվանդանոցներում են գտնվում 11 մարդ։ Բնակելի շենքին հասցված հարվածի վայրում շարունակվում է փրկարարական գործողությունը։ Փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել։ Գրեթե ողջ գիշեր ռուսները գնդակոծել են Դնեպրը և մեր մյուս քաղաքներն ու համայնքները։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ ողջ Ուկրաինայում ընդհանուր առմամբ վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Տուժածներ կան նաև Չեռնիգովի, Օդեսայի և Խարկովի մարզերում։ Ցավոք, կան զոհեր։ Չորս մարդ սպանվել է։ Իմ ցավակցությունն եմ հայտնում հարազատներին և մերձավորներին», - գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է նախընտրական ցուցակը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր նախընտրական ցուցակը՝ առաջի...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
«Ապրելու երկիր»-ը միացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել.«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգա...