Հայտնի է՝ ինչ են քննարկել Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները․ Զելենսկին առաջակ ունի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության շուրջ բանակցություններն անցկացնել Ադրբեջանում։ Այդ մասին նա հայտնել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, որի հեռարձակումն իրականացնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
«Ես Ադրբեջանի նախագահի հետ կիսվել եմ, որ մենք պատրաստ ենք եռակողմ բանակցությունների։ Մենք նման բանակցություններ ենք ունեցել Թուրքիայում, ամերիկացի գործընկերների հետ՝ Շվեյցարիայում։ Մենք պատրաստ ենք նման բանակցությունների Ադրբեջանում», - ընդգծել է Զելենսկին։
Զելենսկին նաև պատմել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը ստորագրել են վեց համաձայնագիր անվտանգության և ապրանքաշրջանառության ավելացման ոլորտներում։
Հավելենք՝ Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում:
Ուկրաինայի առաջնորդը պաշտոնական այցով Բաքու է ժամանել Սաուդյան Արաբիա կատարած ուղևորությունից հետո, որտեղ, իր խոսքով, «շատ արդյունավետ» հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունները վերաբերել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը, էներգետիկ համագործակցությանը և պարենային անվտանգությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է նախընտրական ցուցակը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր նախընտրական ցուցակը՝ առաջի...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...


