Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը
Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Լիբանանում ստեղծված իրավիճակին։ Ըստ դեսպանատան՝ անվտանգային միջավայրը շարունակում է մնալ բարդ և կարող է ենթարկվել կտրուկ փոփոխությունների։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների քաղաքացիներին հորդորում են հեռանալ Լիբանանից, քանի դեռ առևտրային թռիչքները դեռևս հասանելի են։ Այն քաղաքացիներին, ովքեր կնախընտրեն մնալ երկրում, խորհուրդ է տրվում մշակել գործողությունների ծրագիր արտակարգ պատահարների համար և մշտապես հետևել լրահոսին՝ իրադարձությունների զարգացումներից տեղյակ լինելու նպատակով։
«Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին։ Անվտանգային իրավիճակը մնում է բարդ և կարող է արագ փոփոխվել։ Մենք հորդորում ենք ԱՄՆ քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ հասանելի են առևտրային ավիաչվերթները։ Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր որոշել են չհեռանալ, խորհուրդ ենք տալիս պատրաստել գործողությունների պլան արտակարգ իրավիճակների համար և հետևել նորություններին՝ վերջին իրադարձություններին տեղյակ լինելու համար», — ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...