Ապրիլի 24-ին կգործեն դեպի Ծիծեռնակաբերդ տանող անվճար երթուղիներ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կազմակերպվելու է քաղաքացիների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Փոխադրումն իրականացվելու է «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից երկու ուղղություններով։ Այս մասին տեղեկանում ենք Երևան քաղաքապետարանից։
Առաջին երթուղին կանցնի «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի - Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ հասցեով՝ մինչև մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձ ճանապարհը կլինի Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներով, Հաղթանակի կամրջով և Աթենքի փողոցով՝ վերադառնալով «Հրազդան» մարզադաշտ։
Երկրորդ երթուղին կներառի «Հրազդան» մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճուղի - Լենինգրադյան - Կիևյան փողոցներ ուղեգիծը՝ մինչև մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան։ Հետադարձն իրականացվելու է նույն ճանապարհով։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Անձրևները չեն դադարի․ ինտենսիվ տեղումներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին...
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն այն դեպքում, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատ...