ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր կստանան սոցբնակարաններ. Թորոսյանը մանրամասնում է
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՔՊԿ նախընտրական ծրագրի 96-րդ կետին՝ 1000 նոր սոցիալական բնակարանների ստեղծմանը։
«Մեր նախարարությունն ունի սոցիալական բնակարանային ֆոնդ, այս պահի դրությամբ մոտ 200 բնակարան ունենք, պլաններ ունենք շատացնելու մինչև 1000, որպեսզի տրամադրենք այնպիսի ընտանիքների, որոնք ունեն դրա կարիքը»,- ասել է նախարարը։
Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ ցանկը և պայմանները փոփոխվելու են, աշխատանքն ընթացքի մեջ է։
«Բազմաթիվ նախկին պետգույքի շենքեր հիմա վերափոխվում են սոցբնակարանների, ինչպես նաև կոնցեպտ ենք մշակելու, թե ինչպես ստեղծենք նաև նոր բնակարաններ։ Սա մեր հերթական կարևոր ծրագիրն է մեր խոցելի քաղաքացիների համար, որոնք ժամանակավորապես կապրեն սոցբնակարաններում, որպեսզի հետագայում կարողանան մշտական բնակարան ունենալ։
Ծրագիրն արդեն սկսված է»,- մանրամասնել է Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...