«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ:
«Երջանի՞կ է արդյոք Հայաստանի վարչապետը, որ իր իշխանության օրերին Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվում է 4-րդ անգամ, բարերարին թույլ չեն տալիս գնալ նույնիսկ Լոռու Լեռնահովիտ գյուղ՝ հոր շիրիմին այցի։
Աշխարհի ամենահարուստ հայերից մեկը՝ 60-ամյա բարերար, գործարար, արդեն նաև վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարացրել է Հակակոռուպցիոն դատարանը։ Եթե որոշումն անփոփոխ մնա, Կարապետյանը չի կարողանա անձամբ մասնակցել իր առաջնորդած քաղաքական ուժի համագումարին, խորհրդարանական ընտրությունների օրը տնային կալանքում կլինի, թիմակիցների հետ սահմանափակումներով պետք է շփվի:
Սամվել Կարապետյանին թույլատրվել է հրապարակային ելույթներ ունենալ և հարցազրույցներ տալ: 5 ժամ տևած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պնդել է, թե Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը և իր դիրքն օգտագործելով ազդել մարդկանց վրա։ «Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է հայտարարել, որ հենց Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն։ Ինքը՝ Կարապետյանը, նախորդ դատական նիստին ասել է, որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Նա բարձր է գնահատում իր ղեկավարած քաղաքական ուժի հնարավորություններն Ազգային Ժողովի ընտրություններում։
Սամվել Կարապետյանն արձագանքել է իշխանականների հայտարարություններին, թե իրեն Ռուսաստանն է ուղղորդում, շեշտել է՝ իրեն ուղղորդում է հայ ժողովուրդը, Ռուսաստանը միայն Փաշինյանին է ուղղորդում: Մինչ դատարանը քննել է գործարարի խափանման միջոցի հարցը, բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են արել նրա կուսակիցներն ու համախոհները։
Քաշքշոց է սկսվել, երբ ոստիկանները որոշել են քաղաքացիներին հրելով ճանապարհը բացել։ Հետո ոստիկաններն անցել են ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն, 17 մարդ է ձերբակալվել։ Բերման ենթարկված մի երիտասարդի ինքնազգացողությունն է վատացել ոստիկանական մեքենայում։ Ուժեղ հայաստանցիները չեն բացառել, որ Սամվել Կարապետյանի աջակիցների շարքերում իշխանական սադրիչներ եղած լինեն»,- ասվում է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...