Եկատերինբուրգում դատապարտվել են ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարն ու որդին
Եկատերինբուրգի Կիրովի շրջանային դատարանն ավարտել է ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկու և նրա որդու՝ Մուտվալի Շիխլինսկու դեմ հարուցված հերթական քրեական գործի քննությունը։
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Այս դրվագով հորը նշանակվել է 9 տարվա խիստ ռեժիմի, իսկ որդուն՝ 8 տարվա ընդհանուր ռեժիմի ազատազրկում։ Հարկ է նշել, որ սա Շահին Շիխլինսկու առաջին դատավճիռը չէ։ Ընթացիկ տարվա մարտի սկզբին նա արդեն դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման՝ սպանության և սպանության փորձի մեղադրանքներով։ Նոր հանցակազմի ի հայտ գալուց հետո դատարանը վերանայել է պատժաչափը՝ կիրառելով պատիժների մասնակի գումարման սկզբունքը։ Վերջնական որոշմամբ՝ Շահին Շիխլինսկին անազատության մեջ կանցկացնի ընդհանուր առմամբ 24 տարի։ Դատավճռի համաձայն՝ պատժի առաջին 4 տարին նա կկրի բանտում, իսկ մնացած ժամանակահատվածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Դատական ակտն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների հոսանքի ծախսը. Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն այսուհետ՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությունն...