Նեթանյահուն Լիբանանի հարցով նոր հանձնարարական է տվել
Իսրայելը չի դադարեցնի Լիբանանի տարածքում իրականացվող հարվածները, սակայն պատրաստ է նվազեցնել դրանց ինտենսիվությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ամերիկյան վարչակազմը դեռևս չի պահանջել Իսրայելից կրճատել «Հեզբոլլահ» խմբավորման դեմ գործողությունների ծավալը, սակայն մտահոգություն է հայտնում, որ շարունակվող հարվածները կարող են խոչընդոտել Իրանի հետ բանակցությունները և բարդացնել Հորմուզի նեղուցի վերաբացման ուղղությամբ տարվող ջանքերը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է հնարավորինս արագ սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ։ Axios պորտալի տվյալներով՝ հաջորդ շաբաթ հանդիպումներ են նախատեսվում անցկացնել Վաշինգտոնում:
Նշվում է, որ կողմերը կներկայանան ԱՄՆ-ում իրենց դեսպանների մակարդակով։ Իսրայելական Kan հեռարձակող ընկերությունը ևս հայտնել է, որ բանակցությունների կազմակերպումը պայմանավորված է ամերիկյան կողմի ճնշմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտնել է Իրանի դեմ գործողությունների ավարտի ժամկետը
ԱՄՆ-ը նախատեսում է մոտ ժամանակում ավարտել Իրանի դեմ ռազմական արշավը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամ...
Փեզեշքիանը զգուշացնում է՝ Իրանի ձեռքը ձգանի վրա է
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի հարվածների շարունակումը կարող է անիմաստ դարձնել Իրա...
Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Մոսկվայից դուրս
Վոլոդիմիր Զելենսկին կրկին առաջարկել է Վլադիմիր Պուտինին հանդիպում անցկացնել Մոսկվայից դուրս։ «Ես պատրաստ եմ հանդիպել Պու...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...