Ռազմական

Փեզեշքիանը զգուշացնում է՝ Իրանի ձեռքը ձգանի վրա է

Edita
Փեզեշքիանը զգուշացնում է՝ Իրանի ձեռքը ձգանի վրա է

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի հարվածների շարունակումը կարող է անիմաստ դարձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները՝ կասկածի տակ դնելով հնարավոր պայմանավորվածությունների կենսունակությունը։


Փեզեշքիանը X սոցիալական հարթակում գրել է, որ «սիոնիստական ռեժիմի» նոր հարձակումը հրադադարի նախնական պայմանավորվածության կոպիտ խախտում է։ Նրա խոսքով՝ նման զարգացումները վտանգավոր ազդակ են և կարող են վկայել ապագա համաձայնությունների չպահպանման մասին։ Նա նաև նշել է, որ Թեհրանը չի անտեսի Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և «մենակ չի թողնի իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին»։


Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Լիբանանի թեմայով առկա է եղել «հիմնավորված թյուրըմբռնում»՝ նշելով, որ Վաշինգտոնը հրադադարի շրջանակում Լիբանանի ուղղությամբ հարվածներից հրաժարվելու երաշխիք չի տվել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250