ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման կարևոր քայլերից մեկը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումն է։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք սրտի, բոլոր հարցերը չէ, որ լուծված են։ Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն։ Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը»,- ասել է Միրզոյանը։
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան իր հերթին նշել է, որ խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական նշանակության քայլ է, սակայն բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել կարճ ժամանակում։
«Այս խաղաղության ընթացքն իրական է և շարունակական։ Այն հայ ժողովրդի համար ապագա է ձևավորում։ Խաղաղությունը հիմք է հետագա բոլոր քայլերի համար՝ բարգավաճման, տնտեսական զարգացման և հիմնարար ազատությունների ապահովման ուղղությամբ»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն նոր սահմանափակումներ է քննարկում վարորդների համար
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը հայտնել է, որ միջոցներ են ձեռնարկվում ոչ ստանդար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք էդ ավտոտնակները պետք է քանդենք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը անդրադարձել է Երևանում ապօրինի ավտոտնակների խնդրին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես երբևէ չեմ ասել, որ մենք նոր աղբավայր ենք կառուցելու. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հանձնարարել է կառուցել ոչ թե նոր աղբավայր, այլ աղբի վերամշակման գործար...
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ այս տարի արդեն սկսվել են Իսակովի պողոտայի միջին նորոգման աշխատանքները, և...