Ռուսաստանը Իրանին կարևոր ինֆորմացիա է փոխանցել
Ռուսական հետախուզությունը Իրանին է փոխանցել Իսրայելում գտնվող 55 կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների մանրամասն ցուցակ, որը նախատեսված է ճշգրիտ հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտնում են The Jerusalem Post-ից:
Մոսկվայի և Թեհրանի միջև խորացող ռազմական և հետախուզական համագործակցության վերաբերյալ զեկույցում նշվում է, որ տրամադրված տվյալները հնարավորություն են տալիս Իրանին ճշգրիտ հարվածներ հասցնել Իսրայելի էներգետիկ ցանցին։
Ռուսական կողմը բոլոր հնարավոր թիրախները բաժանել է երեք խմբի՝ ըստ դրանց ռազմավարական նշանակության։
Առաջին մակարդակում ընդգրկված են էլեկտրաէներգիայի արտադրության առանցքային օբյեկտները, որոնց ոչնչացումը կարող է կաթվածահար անել երկրի ամբողջ էներգետիկ համակարգը։ Զեկույցում առանձնացվում է Օրոտ Ռաբինի էլեկտրակայանը՝ որպես առաջնահերթ թիրախ։
Երկրորդ մակարդակում ներառված են կենտրոնական Իսրայելի խոշոր քաղաքային և արդյունաբերական էներգետիկ հանգույցները։
Երրորդ մակարդակը ներառում է տեղական ենթակառուցվածքները՝ հատկապես արդյունաբերական գոտիների տարածաշրջանային ենթակայաններն ու փոքր էլեկտրակայանները։
Ռուսական հետախուզությունը Իսրայելի էներգետիկ համակարգը խոցելի է գնահատում՝ դրա բարձր մեկուսացված լինելու պատճառով։ Քանի որ Իսրայելը «էներգետիկ կղզի» է և չի ներմուծում էլեկտրաէներգիա հարևան երկրներից, նշվում է, որ նույնիսկ մի քանի հիմնական բաղադրիչների վնասումը կարող է առաջացնել էներգետիկ համակարգի ամբողջական և երկարատև փլուզում։ Դա կարող է հանգեցնել լայնածավալ հոսանքազրկումների և տեխնիկական խնդիրների, որոնց վերականգնումը դժվար կլինի։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտնել է Իրանի դեմ գործողությունների ավարտի ժամկետը
ԱՄՆ-ը նախատեսում է մոտ ժամանակում ավարտել Իրանի դեմ ռազմական արշավը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամ...
Հնդկաստանը կարող է իր սահմանները պաշտպանել օձերով և կոկորդիլոսներով
Հնդկաստանը կարող է օձեր և կոկորդիլոսներ օգտագործել Հնդկաստան-Բանգլադեշ սահմանի այն հատվածներում, որտեղ գետերի և ճահիճներ...
Իտալիան չի աջակցում Իրանի դեմ պատերազմին․ Պաշտպանությաննախարար
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն հայտարարել է, որ իրենց երկիրը չի աջակցում Իրանի դեմ պատերազմին։ «Մենք չենք...
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայող...