Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը կերկարաձգվի մինչև 2026 թվականի հունիս։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստում։
Որոշմամբ շահառու են 20 ընտանիք, որոնց համար 2026 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար ֆինանսական աջակցությունը կազմելու է 18 մլն դրամ։
Աջակցությունը գործում է 2020 թվականի դեկտեմբերի 10-ից։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է ամսական 300 հազար դրամի չափով աջակցություն։ Աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև անհայտ կորած զինծառայողը դատական կարգով «անհայտ բացակայող» ճանաչվի:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը նոր կանոններ է սահմանում Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտրվի միայն «ոչ թշնամական» նավերին, ո...
Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին շրջանառվող տեղեկությունները՝ ընդգծելով,...
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...