Ռուսաստանը հույժ գաղտնի տեղեկություն է փոխանցել Իրանին․ ԱՄՆ-ից դեռ չկա արձագանք
Ռուսական արբանյակները մարտի վերջին օրերին լուսանկարել են Մերձավոր Արևելքում գտնվող մի շարք ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք կարճ ժամանակ անց ենթարկվել են հարվածների։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով ուկրաինական հետախուզության հաշվետվությանը։
Տվյալների համաձայն՝ մարտի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 46 օբյեկտի լուսանկարահանում 11 երկրում։ Նշված օբյեկտների թվում են եղել ԱՄՆ ռազմական բազաներ, օդանավակայաններ և նավթային հանքավայրեր։ Հաղորդվում է, որ նկարահանումներից մի քանի օր անց այդ տարածքներին հարվածներ են հասցվել Իրանի կողմից՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու սարքերի կիրառմամբ։
Առանձնապես նշվում է, որ ինը նկարահանում իրականացվել է Սաուդյան Արաբիայի տարածքում, որտեղ տեղակայված են «THAAD» հակահրթիռային համակարգերը։ Բացի այդ, վերահսկողության տակ են գտնվել օբյեկտներ Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում, Թուրքիայում, Քուվեյթում, Իսրայելում, Քաթարում, Իրաքում, Բահրեյնում, ինչպես նաև «Դիեգո Գարսիա» ռազմաբազան։
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ արբանյակային դիտարկումներ իրականացնել Օրմուզի նեղուցի շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...