Իրանը այլևս զսպվածություն չի ցուցաբերի. ԻՀՊԿ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ այլևս զսպվածություն չի ցուցաբերի և հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքներին:
ԻՀՊԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ օբյեկտների վրա իրականացված հարձակումներով։
«Համբերությունը սպառվել է։ Մենք կհարվածենք Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ենթակառուցվածքներին այնպես, որ նրանք երկար տարիներ զրկվեն տարածաշրջանային նավթից և գազից»,– նշված է հայտարարությունում։
Կորպուսը նաև ընդգծել է, որ մինչ այժմ պատասխան թիրախներ ընտրելիս ցուցաբերված զսպվածությունը պայմանավորված էր բարիդրացիական հարաբերություններով և որոշ սահմանափակումներով։ Սակայն այժմ, ըստ ռազմական կառույցի, այդ բոլոր սահմանափակումները վերացվել են։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերները նույնպես պետք է հաշվի առնեն այս փոփոխությունը, քանի որ հետագա պատասխան գործողությունները կարող են ուղղված լինել նաև նրանց ենթակառուցվածքների դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտնել է Իրանի դեմ գործողությունների ավարտի ժամկետը
ԱՄՆ-ը նախատեսում է մոտ ժամանակում ավարտել Իրանի դեմ ռազմական արշավը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամ...
Ռուսաստանը Իրանին կարևոր ինֆորմացիա է փոխանցել
Ռուսական հետախուզությունը Իրանին է փոխանցել Իսրայելում գտնվող 55 կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների մա...
Հնդկաստանը կարող է իր սահմանները պաշտպանել օձերով և կոկորդիլոսներով
Հնդկաստանը կարող է օձեր և կոկորդիլոսներ օգտագործել Հնդկաստան-Բանգլադեշ սահմանի այն հատվածներում, որտեղ գետերի և ճահիճներ...
Իտալիան չի աջակցում Իրանի դեմ պատերազմին․ Պաշտպանությաննախարար
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն հայտարարել է, որ իրենց երկիրը չի աջակցում Իրանի դեմ պատերազմին։ «Մենք չենք...