Անահիտ Ավանեսյանը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությանը
Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը: Այս մասին գրել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:
Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են»,- գրել է նա:
Ավելի վաղ ՔՊ պատգամով Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե ինչու իր որդին չի ծառայել:
«Իմ տղան շատ բարձրակարգ տղա է: Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»,- ասել է Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ որդին չի ծառայել:
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի պատասխանը Պուտինին
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա: Այս մասին Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ժ...
ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը դատարանը մերժեց
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դատարանում վիճարկում էր ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու մասին ՀԾԿՀ որոշումը՝ նշելով, որ Հանրա...
Ռուսաստանից պատասխանել են Ալեն Սիմոնյանի` գազի գների հետ կապված հայտարարությանը
Ուշադրություն է գրավել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիճահարույց հայտարարությունն այն մասին, որ եթե որ...