ԱՄՆ-ն հայտարարել է Պենտագոնի ղեկավարին իմպիչմենտի ենթարկելու ծրագրերի մասին. ԶԼՄ
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Յասամին Անսարին հայտարարել է, որ նախատեսում է հաջորդ շաբաթ ներկայացնել իմփիչմենթի հոդվածներ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի դեմ՝ կապված Իրանում իրականացված գործողության կառավարման մեթոդների հետ։ Այս մասին հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով պատգամավորի հայտարարությանը։
Անսարին նշել է, որ Հեգսեթի որոշումները վտանգի տակ են դրել ամերիկացի զինծառայողների կյանքն ու առողջությունը։ Նրա խոսքով՝ գործողության ընթացքում կիրառված մոտեցումները կարող են գնահատվել նաև որպես ռազմական հանցագործություններ։
Պորտալի փոխանցմամբ՝ դեռ ավելի վաղ դեմոկրատ սենատորները ուշադրություն էին հրավիրել պաշտպանության նախարարի՝ ուժի կիրառման հարցում ցուցաբերած անփույթ վերաբերման վրա։ Այդ գնահատականները դարձել են ներկա նախաձեռնության հիմքերից մեկը։
Պատգամավորը հայտարարել է, որ առաջիկա օրերին պաշտոնապես կներկայացնի իմփիչմենթի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ Կոնգրեսում քննարկումներ սկսելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի պատասխանը Պուտինին
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա: Այս մասին Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ժ...
ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը դատարանը մերժեց
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դատարանում վիճարկում էր ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու մասին ՀԾԿՀ որոշումը՝ նշելով, որ Հանրա...
Ռուսաստանից պատասխանել են Ալեն Սիմոնյանի` գազի գների հետ կապված հայտարարությանը
Ուշադրություն է գրավել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիճահարույց հայտարարությունն այն մասին, որ եթե որ...