Խոսելուց առաջ խնդրում եմ՝ գոնե մի քանի բան կարդացեք․ Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության որոշ շրջանակների կողմից կրթության ոլորտի փոփոխությունների քննադատություններին և առաջարկներին:
«Չգիտեմ՝ ոնց ասեմ, որ ասածս ճիշտ ընկալվի։
Հարգելի քաղաքական ուժեր, կրթության մասին խոսելուց առաջ խնդրում եմ՝ գոնե մի քանի բան կարդացեք։ Առնվազն գոնե ծանոթացեք կրթության զարգացման պետական ծրագրին, գործող օրենքներին։ Թե չէ հայտնվում եք մի իրավիճակում, որ խրոխտ հայտարարում եք բաներ, որ արդեն էդպես են կամ պլանավորված են։ Ասենք, մի ուժի ներկայացուցիչներ ասում են՝ կրթությունը չպիտի լինի միայն գիտելիք, պետք է հմտություն ձևավորի, սովորեցնի մտածել։
Ուրախ եմ, որ համակարծիք եք մեզ և փաստորեն աջակցում եք նոր չափորոշիչներին։ Մյուսն ասում է՝ ոչ մի ուսանող չպիտի դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով։ Մեկին մեկ կրթության զարգացման ծրագրի թիրախն են պաշտպանում, որ արդեն սահմանված է ոլորտի նոր օրենքով:
Ամենաշատը, իհարկե, ինձ տպավորեց մեկ այլ պնդում, որ իններորդ դասարանից հետո պետք է կարողանան կա՛մ ավագ դպրոց գնալ բուհ ընդունվելու համար, կա՛մ միջին մասնագիտական կրթություն ստանալ միանգամից աշխատելու նպատակով։ Շտապեմ հայտնել ձեզ, որ այդ հնարավորությունները վաղուց կան և գործում են։
Այ, օրինակ, սա կարող էիք գրել.
-ուսուցիչներին համալիր երաշխիքներ սահմանող, այդ թվում՝ բնակարանային ապահովման հարցում աջակցության ծրագիր նախատեսող «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի ընդունում, այն էլ արդեն գրել ենք»,- գրել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
