ՀԱԿ-ի որոշումը` ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասված է, որ Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել է Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում դաշինք ստեղծելու նպատակով:
«Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ:
Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Դաշինք` «հեգեմոնների վասալ» չդառնալու նպատակով. Մակրոնի առաջարկը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասիական շրջագայության ընթացքում առաջարկել է ձևավորել երկրների նոր դաշինք՝ գլոբալ գործ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալյոշան գնացել, իմ տան պատի հետ է նկարվել. Արարատ Միրոզոյան
«Պարզվում է՝ մինչ մենք ՀՀ քաղաքացիների հետ ենք շփվում և նկարվում, ուժեղ-ձևիստ և օտարերկրյա քաղաքացի (ըստ իր կողմից չհերք...