ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից թող իմանան՝ հանգստի որևէ օր չունեն․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է արագացնել մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները։
«Փոսալցման աշխատանքների տեմպը ոնց որ սկսել է ընկնել։ Փետրվարին բացառիկ մեծ տեմպով սկսեցինք փոսալցման աշխատանքներ իրականացնել, հիմա զգում եմ՝ մի քիչ, կամաց-կամաց հարմարվեցինք նորմալ ռեժիմի։ Այդպես չի լինի։ Ասֆալտապատման, մանավանդ փոսալցման աշխատանքների համար չկա նոր տարի, չկա զատիկ, չկա հանգստյան օր։ Ոչ մի բան չկա։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր այս պրոցեսում գալիս են, հայտ են ներկայացնում, այսօրվանից թող իմանան՝ հանգստի որևէ օր չունեն։ Փոսալցման աշխատանքները կարևորագույն աշխատանքներից մեկն են Երևանում։ Այսուհետ փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր»,- ասել է Ավինյանը և հույս հայտնել, որ այսօրվանից բոլոր վարչական շրջաններում այդ աշխատանքները մեծ ծավալներով կընթանան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...