ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխեքին էնքան գյուղից դուրս չենք թողնում, որ բանակում չեն դիմանում. Նիկոլ Փաշինյան
Լեռնամերձում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում բնակիչները դժգոհեցին, որ գյուղի դպրոցը փակվում է, իսկ երեխաները պետք է հաճախեն հարևան Ամբերդում կառուցվող նոր կրթահամալիր։ Փաշինյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է երեխաների համար ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ։
«Էս ի՞նչ մտածողություն է` երեխեն հանկարծ տնից էն կողմ չգնա, վայ, երեխեն գյուղից դուրս չգա: Բա որ երեխու 18 տարեկանը լրացավ, գյուղում է մնալո՞ւ: Երեխեքին էնքան գյուղի քառակուսուց դուրս չենք թողնում, գնում են բանակ, չեն դիմանում: Էդ երեխեքը կյանքում 4 հոգուց ավել շփման միջավայր չեն ունեցել: 20 հոգանոց դպրոցում ավարտած երեխու բանակ գնալն արդեն պրոբլեմ է, 20 հոգանոց դպրոցում սովորած, ավարտած երեխու` 50 հոգանոց կոլեկտիվում աշխատելը պրոբլեմ է: Չի կարելի երեխեքին ցանկապատի մեջ դնել»,- հակադարձեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա տամ քեզ. Նիկոլ Փաշինյան
«Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա քեզ տամ, որոշել եմ տամ ժողովրդին...էն մյուս երեք հոգուն էլ եմ որոշել տամ ժողովրդին,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորները դեմները գցած գերենալը ո՞րն ա. Նիկոլ Փաշինյան
«Հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև այնքան ենք օգտագործել այդ բառը, որ, ըստ էության, ստացվում է, որ մենք...
Մրցույթները ձևական էին, պահանջվում էր 3000 դոլար. մանկավարժը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իրեն ուղղված նամակներից մեկը, որում քաղաքացին մասնավորապես գրել է. «Միշտ ցանկացել...
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...