Պետությունը բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով․ նախագիծ
Կառավարությունը նախատեսում է բնակարանային աջակցություն տրամադրել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ 100 տոկոս սուբսիդավորմամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար ներդնել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր։ Ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Նախագծով առաջարկվում է ծրագրի պայմաններին համապատասխանող ընտանիքներին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրել 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակով։
Եթե ընտանիքը նախընտրի բնակվել գյուղական բնակավայրում, լրացուցիչ կստանա ևս 4 մլն դրամ աջակցություն, որը կարող է օգտագործվել անհատական տան կառուցման համար հողամաս ձեռք բերելու կամ գյուղատնտեսական նշանակության հող գնելու նպատակով։
Նախագծի համաձայն՝ առաջարկվում է սահմանել նվազագույն բնակմակերես՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 10 քմ
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Հայաստանում ներկայումս 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող 643 ընտանիք կա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա՝ ի աջակցություն կալանավորված Դավիթ Մինասյանի
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու...
Վարորդները արդեն կարող են անցնել ամառային անվադողերի
Ապրիլի 1-ից ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը հանվել է։ Նոյեմբերի 15-ից սահմանված և մինչև մարտի 31-ը գործող ձմեռայ...
Բողոքի ակցիա` ՊՆ-ի դիմաց
Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով, որ ծառայութ...