ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում վնասվել է ինժեներական գլուխգործոց համարվող կամուրջը
Իրանի Ալբորզ նահանգի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարձակման թիրախում հայտնվել է Քերեջի B1 կամուրջը։ Իրանական կողմը նախագիծը ներկայացնում է որպես ինժեներական գլուխգործոց և աշխարհի ամենաբարդ կառույցներից մեկը, որը նախատեսվում էր շահագործման հանձնել մոտ ժամանակում։
Հարձակման հետևանքով վնասվել է կամուրջը, որը համարվում է նահանգի ճանապարհային կարևոր ենթակառուցվածքներից մեկը, ինչի հետևանքով էլեկտրամատակարարման խնդիրներ են առաջացել նաև հարակից շրջաններում։
Տեղի էներգետիկ ընկերության մասնագետներն այժմ աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, իսկ պաշտոնական աղբյուրները շեշտում են, որ հարվածը հասցվել է երկրի ռազմավարական ենթակառուցվածքներին վնասելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի. Արամ Շահնազարյան
Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ մարտի 26-ին իր աշխ...